Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
16.10.2019 | 21:42

Արարատի մարզի Տափերական համայնքում ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:

Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, ս.թ. սեպտեմբերի 1-ին Տափերական համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 30-ի №37-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի դեկտեմբերի 8-ը: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ